Նորություններ
26/12/2025
Դատախազը 2025 թվականի դեկտեմբերի 26-ին իրավասու դատարան է հանձնել Գիտությունների ազգային ակադեմիայի «Գ.Ս. Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ Ինստիտուտ) տնօրեն Խ.Մ.-ի և ևս 1 անձի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:
Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Խ.Մ.-ն, 2013-2019 թվականների ընթացքում երեք ընկերությունների հետ կնքել է պետության կարիքների համար ապրանքի մատակարարման պայմանագրեր, որոնց հիման վրա հաշվետու ժամանակահատվածում նրան վստահվել է ընդհանուր 14 միլիոն 676 հազար դրամին համարժեք 35 հազար 700 լիտր բենզին: Այնուհետև, Խ.Մ.-ն Ինստիտուտի ընթացիկ գործունեության, գիտարշավների և տեղական գործուղումների իրականացման պատրվակով, փոխտնօրենի և վարորդի օժանդակությամբ տարբեր ծավալի վառելանյութ է դուրս գրել, որը նպատակին չի ծառայել. աշխատակիցները գիտական և գիտատեխնիկական հետազոտություններ կատարելու կամ ինստիտուտի ընթացիկ գործունեության իրականացման համար անհրաժեշտ վայրեր մեկնել են սեփական միջոցներով:
Վերոնշյալ գործողությունների հետևանքով Խ.Մ.-ն հափշտակել է իրեն վստահված գույքը՝ պետությանը պատճառելով ընդհանուր 14 միլիոն 676 հազար դրամի վնաս:
Քրեական վարույթից բացի, Դատախազությունը, պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում՝
Դատախազության ուսումնասիրության արդյունքում ներկայացված հաղորդման հիման վրա՝ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, որով պարզվել է, որ մրցութային հանձնաժողովի որոշմամբ՝ մրցութային կարգի խախտմամբ հաղթող է ճանաչվել Ս.Մ.-ն:
Ս.Մ.-ի կողմից վերոնշյալ գույքն օրենքի խախտմամբ օտարելու հիմքով՝ Դատախազության կողմից նոր հայց է ներկայացվել Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան՝ 2003 թվականի սեպտեմբերի 19-ին կնքված պետական գույքի մասնավորեցման պայմանագիրը լուծելու և որպես հետևանք՝ Ս.Մ.-ի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը վերացնելու պահանջով:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: