Նորություններ
05/12/2025
Դատախազությունը միջնորդագիր է ուղարկել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին՝ Գեղարքունիքի մարզի Սևանի թերակղզու տարածքում գտնվող՝ Արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ, ՀՀ նախագահի աշխատակազմում՝ որպես ԱԺ-ում նախագահի մշտական ներկայացուցչի ավագ օգնական (շտկված) Նորայր Փանոսյանի մոր անվամբ հաշվառված՝ 600 քմ մակերեսով հողամասի վերաբերյալ 2006 թվականի դեկտեմբերի 5-ին կնքված պայմանագիրը լուծելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասին:
Գեղարքունիքի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Շրջակա միջավայրի նախարարության «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և Նորայր Փանոսյանի մոր միջև 2006 թվականի դեկտեմբերի 5-ին կնքված՝ «Պետական սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին» պայմանագիրն ու կից փաստաթղթերը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ կառուցապատման իրավունքով տրամադրված, պետական սեփականություն հանդիսացող՝ 600 քմ մակերեսով հողամասը, որը մինչև 2031 թվականը տրամադրվել է Հ.Ս.-ին, չի օգտագործվում ըստ պայմանագրում նշված նպատակային նշանակության:
Ուսումնասիրության արդյունքներով հայտնաբերված խախտումների հիմքով՝ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտե: Հակակոռուպցիոն կոմիտեում 2025 թվականի նոյեմբերի 28-ին, պաշտոնեական հանցագործության հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ:
Միաժամանակ, Գեղարքունիքի մարզի դատախազությունը միջնորդագիր է ուղարկել Շրջակա միջավայրի նախարարության «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին՝ ՊՈԱԿ-ի և Հ.Ս.-ի միջև կնքված պայմանագիրը լուծելու