Նորություններ
10/11/2025
Դատախազությունը, 2025 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ լիազորության շրջանակում, պետությանը կամ համայնքին է վերադարձրել 15 միլիոն 545 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 5 միլիարդ 947 միլիոն դրամ արժեքով գույք և դրամական միջոց: Դրանցից 5 միլիարդ 697 միլիոն դրամը գույքերի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքների հանրագումարն է, մնացածը՝ դրամական միջոցները:
Մասնավորապես՝
Երևան քաղաքում պետությանը վերադարձված հողատարածքներից 5-ը գտնվում են Նորք-Մարաշ, Գ.Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում, մեկը՝ Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի փողոցի ձախակողմյան հատվածում, երկուսը՝ Երևան քաղաքի Ղափանցյան 59 և 59/11 հասցեներում:
Մարզերում պետությանը վերադարձված 5 հողատարածքները գտնվում են Ծաղկաձոր քաղաքում, մնացած գույքերը՝ Արագածոտնի, Լոռու, Տավուշի, Արմավիրի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերում:
Դատախազական ակտերի հիման վրա՝ համայնքներին են վերադարձվել՝
Այսպիսով, 2025 թվականի 10 ամիսների ընթացքում դատական ակտերի հիման վրա՝ պետությանը կամ համայնքներին է վերադարձվել 40 անշարժ գույք (2024 թվականին՝ 18 անշարժ գույք) (30 գույքի վերաբերյալ առկա են սեփականության իրավունքի գրանցման վկայականներ, 10 գույքի վերաբերյալ՝ իրավունքի դադարեցման և համայնքի տիրապետմանը վերադարձնելու վերաբերյալ ակտեր):