ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Նորություններ

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն աշխատանքային այցով մեկնել է Իտալիայի Հանրապետություն

06/11/2025

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն աշխատանքային այցով մեկնել է Իտալիայի Հանրապետություն:

 

Աշխատանքային այցի շրջանակում Աննա Վարդապետյանը կհանդիպի Իտալիայի Վճռաբեկ դատարանի գլխավոր դատախազ Պիերո Գաետային,  Իտալիայի  Գերագույն վճռաբեկ դատարանին կից գլխավոր զինվորական դատախազ Մաուրիցիո Բլոկին, Իտալիայի Վերաքննիչ Զինվորական դատարանի նախագահ Ջուզեպպե Մացիին և Վերաքննիչ դատարանի գլխավոր զինվորական դատախազ Մարկո Դե Պաոլիսին, ինչպես նաև Իտալիայի Զինվորական դատական ​​խորհրդի փոխնախագահ Պիետրո Լաֆրանկոյին և Խորհրդի անդամներին:

 

Գլխավոր դատախազի ղեկավարած պատվիրակության կազմում են նաև ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը:

 

Այցի շրջանակում կստորագրվի Համագործակցության ընդլայնման մասին փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության և Իտալիայի Հանրապետության գերագույն վճռաբեկ դատարանին կից Գլխավոր զինվորական դատախազության միջև: