ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Նորություններ

Մի խումբ անձանց կողմից բնակարան ապօրինի մուտք գործելով գողության փորձի մեջ մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմիններին

19/09/2025

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. մի խումբ անձանց կողմից բնակարան ապօրինի մուտք գործելով գողության փորձի մեջ մեղադրվող, հետախուզվող Լ.Գ.-ն հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններին: