ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Նորություններ

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող՝ ևս երկու չկառուցապատված հողամաս կվերադարձվեն համայնքին. Գլխավոր դատախազության հերթական հայցերը բավարարվել են դատարանի կողմից

03/09/2025

Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ Պետական շահերի պաշտպանության վարչությունը 16 հայցադիմում է  ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքները հարկադիր դադարեցնելու և հողատարածքները Իջևան համայնքին վերադարձնելու հայցապահանջներով:    

 

Վերոնշյալ հայցադիմումներից երկուսով հարուցված քաղաքացիական գործի շրջանակներում՝  Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի օգոստոսի 29-ի վճիռներով ՀՀ գլխավոր դատախազության հայցերը բավարարվել են. դադարեցվել են Իջևան համայնքի Վալանսի փողոց թիվ 1/29 հասցեում գտնվող՝ 0․0605 հա մակերեսով հողամասի և Անկախության փողոց 1/62 հասցեում գտնվող՝ 0.00198 հա մակերեսով հողամասի նկատմամբ ֆիզիկական երկու անձի կառուցապատման իրավունքը:

 

Հակակոռուպցիոն դատարանի վերոնշյալ վճիռներն օրիանական ուժի մեջ մտնելուց հետո, դիմումներ կներկայացվեն Կադաստրի կոմիտե՝ նշված երկու հողամասերի նկատմամբ քաղաքացիների կառուցապատման իրավունքների դադարեցումները գրանցելու վերաբերյալ:

 

Նշենք, որ վերոնշյալ 16 հայցադիմումներից 4-ի բավարարման և օրինական ուժի մեջ մտնելու արդյունքում, ներկայում Իջևան համայնքին են վերադարձվել՝

 

  • Անկախության 1/54 հասցեում գտնվող՝ 436.8 քմ մակերեսովհողամասը,
  • Անկախության 1/41 հասցեում գտնվող՝ 1500 քմ մակերեսովհողամասը,
  • Անկախության փողոցի 18/6 հասցեում գտնվող՝ 0․03 հա մակերեսովհողամասը,
  • Վալանսի փողոցի 1/27 հասցեում գտնվող՝ 0.03 հա մակերեսովհողամասը: