ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Նորություններ

Գլխավոր դատախազը բավարարել է Ուզբեկստանի միջնորդությունը. առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու մեջ մեղադրվող անձը հանձնվել է Ուզբեկստանի Հանրապետությանը

28/07/2025

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Ուզբեկստանի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու մեջ մեղադրվող Ա.Ա.-ն 2025 թվականի հուլիսի 25-ին հանձնվել է Ուզբեկստանի Հանրապետության իրավասու մարմիններին: