ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Նորություններ

Շուրջ 180.000 ԱՄՆ դոլար արժողությամբ հողամասը վերադարձվել է Հովտաշատ բնակավայրին

21/07/2025

Քրեական վարույթի նախաքննության փուլում՝ Արարատի մարզի Մասիս համայնքի Հովտաշատ բնակավայրում գտնվող՝ 2.34778 հա մակերեսով, շուրջ 180.000 ԱՄՆ դոլարին համարժեք 69 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասը վերադարձվել է Մասիս համայնքին:

 

Հիշեցնենք, որ քրեական վարույթով հիմնավորվել է, որ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասի աճուրդն անցկացվել է ձևական, որի հիման վրա՝ հողամասն օրենքով սահմանված կարգի խախտմամբ, շուկայականից էականորեն ցածր գնով դուրս է բերվել համայնքի գույքային ֆոնդից, ապա ապօրինի ճանապարհով դարձել է Հովտաշատ բնակավայրի նախկին ղեկավարի որդու սեփականությունը:

 

Քրեական վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է: