ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Նորություններ

Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով

16/06/2025

Հայաստանի Հանրապետության դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով:

 

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են մինչև 2025 թվականի հուլիսի 16-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին, ժամը՝ 09:30-ից 12:30-ն և 14:30-ից 17:30-ը:

 

Մրցույթն անցկացվելու է 2025 թվականի սեպտեմբերի 15-ից հետո՝ ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքում:

 

Մրցույթին մասնակցելու պայմաններին, ժամկետներին և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: