Նորություններ
10/09/2024
Դատախազը 2024 թվականի սեպտեմբերի 9-ին հաստատել է Արագածոտնի, Լոռու և Արարատի մարզերի 25 բնակիչներից խարդախությամբ շուրջ 29 մլն դրամի հափշտակություն կատարելու համար մեղադրվող անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել իրավասու դատարան:
Քրեական վարույթով պարզվել է, որ Հ.Թ.-ն.
Դատախազը 2024 թվականի օգոստոսի 5-ին Հ.Թ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն), 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ) (խոշոր չափերով խարդախություն) և 255-րդ հոդվածի 1-ին մասով (խարդախություն՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակություն):
Հ.Թ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված կալանքը:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: