Նորություններ
11/07/2024
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի` «Անդրազգային հանցավորության գործերով միջազգային-իրավական համագործակցությունը» խորագրով հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականում:
Հոդվածում ներկայացվել են անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ոլորտում Հայաստանի մարտահրավերներն ու դրանց հաղթահարման ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ այդ համատեքստում կարևորելով քրեական գործերով միջազգային-իրավական համագործակցությունը:
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ Ասոցիացիայի մասնագիտական պարբերականում առաջին հոդվածը նվիրված է եղել Հայաստանի Հանրապետությունում կիբերհանցավորության դեմ պայքարի առանձնահատկություններին: