ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Նորություններ

Դատախազությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

24/04/2024

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն իր տեղակալների, ՀՀ դատախազության դատախազների և աշխատակազմի ներկայացուցիչների հետ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: