Նորություններ
14/03/2024
Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) Հարցումների հետազոտության կենտրոնի նախաձեռնությամբ՝ 2023 թվականի դեկտեմբերին Հայաստանի Հանրապետությունում իրականացվել է հանրային կարծիքի ուսումնասիրություն:
Ըստ ուսումնասիրության՝ ՀՀ դատախազությունը գոհունակության ցուցանիշով, 2023 թվականի մարտ ամսին անցկացված հարցման համեմատ, 8%-ով բարելավել է իր դիրքերը:
2023 թվականի դեկտեմբերին իրականացված հարցման մասնակիցների 11%-ը նշել է, որ լիովին գոհ է Դատախազության աշխատանքից (2023 թվականի մարտին՝ 7%-ը), 28%-ը` ավելի շուտ գոհ Դատախազության աշխատանքից (2023 թվականի մարտին՝ 24%-ը): Ավելի շուտ գոհ չի եղել հարցվածների 17%-ը (2023 թվականի մարտին՝ 24%-ը), ընդհանրապես գոհ չի եղել 26%-ը (2023 թվականի մարտին՝ 26 %-ը). հարցման մյուս մասնակիցները դժվարացել կամ հրաժարվել են պատասխանել:
Գլխավոր դատախազությունը, կարևորելով հաշվետվու և թափանցիկ աշխատանքի միջոցով Դատախազության նկատմամբ հանրային վստահության բարձրացումը, շարունակելու է իրականացնել իր սահմանադրական գործառույթները, այդ համատեքստում՝ տուժողի իրավունքների պաշտպանությունը, կոռուպցիայի դեմ պայքարը, պետական (համայնքային) շահերի պաշտպանությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը և այլն: