ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Նորություններ

Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանից հօգուտ պետության բռնագանձել շուրջ 1 միլիարդ դրամ

31/01/2024

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի հունվարի 25-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 98-րդ հայցադիմումը:

 

         Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝  

 

  • 301 միլիոն 218 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքերի վերափոխման կամ օգտագործման արդյունքում առաջացած գումար.

 

  • 567 միլիոն 396 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել, քանի որ փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի և/կամ հնարավոր չէ նույնականացնել.

 

  • 1 իրավաբանական անձանցում մասնակցություն.

 

  • 3 միլիոն 331 հազար դրամ՝ փոխառությունից ծագող պահանջի իրավունք.

 

  • 4 միլիոն 863 հազար դրամ՝ նախկին նախարարին նախկինում պատկանած տրանսպորտային միջոցի շուկայական արժեք: