Նորություններ
17/09/2023
Գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Էդգար Արսենյանն այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է 2023 թվականի օգոստոսի 23-ից մինչև սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում և այսօր՝ ժամը 14:00-ի դրությամբ, ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ստեղծված Աշխատանքային խմբի իրականացրած աշխատանքները:
Էդգար Արսենյանը, մասնավորապես, նշել է.
«Նախքան ընտրությունների օրվա՝ ժամը 08:00-ից 14:00-ի դրությամբ իրականացված մշտադիտարկման արդյունքներն ամփոփելը՝ հակիրճ տեղեկություն ներկայացնեմ Երևան քաղաքի ավագանու ընտրություններին ընդառաջ՝ ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ստեղծված Աշխատանքային խմբի կողմից իրականացված աշխատանքների մասին:
Աշխատանքային խմբի նպատակը՝ առերևույթ ընտրական հանցանքների մասին դիմումները, հաղորդումները, ինչպես նաև ԶԼՄ-ներով կամ սոցիալական ցանցերով արված հրապարակումներն ու ահազանգերը գրանցելը, հաշվառելը, ուսումնասիրելը, ստուգելը, ըստ ենթակայության ուղարկելն ու այդ հաղորդումների քննարկման և դրանց հիման վրա նախաձեռնված քրեական վարույթների նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելն է:
Այն դեպքերում, երբ ընտրական գործընթացին առնչվող առերևույթ հանցանքների վերաբերյալ հաղորդումը պարունակել է վերացական, ընդհանուր և անորոշ տեղեկատվություն, ապա ՀՀ գլխավոր դատախազի կողմից աշխատանքային խմբին հանձնարարվել է հետևողական լինել, որպեսզի բոլոր նման հաղորդումներն ուղարկվեն Ոստիկանության համապատասխան տարածքային բաժիններ՝ դրանցով ստուգողական գործողություններ ձեռնարկելու:
Այս համատեքստում, Քրեական օրենսգրքի 218-221-րդ և 231-232-րդ հոդվածների վերաբերյալ ստացված դիմումները, բողոքները և հաղորդումներն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտեի իրավասու ստորաբաժանում՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով ստուգելու: Նշված հոդվածները վերաբերում են ընտրակաշառք տալուն և ստանալուն, դրա միջնորդությանը, ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելուն, ինչպես նաև կուսակցության օգտին խոշոր չափերով ապօրինի նվիրատվություն ներգրավելուն և կուսակցությանը նվիրատվություն կատարելու՝ օրենքով սահմանված չափը չգերազանցելու արգելքը կամ օրենքով չթույլատրված աղբյուրներից նվիրատվությունների արգելքը խոշոր չափերով շրջանցելուն:
Այն դեպքերում, երբ հաղորդումն ի սկզբանե բովանդակել է հանցագործության վերաբերյալ բավարար տեղեկատվություն կամ այդ տեղեկությունը ձեռք է բերվել հաղորդման հիման վրա ձեռնարկված ստուգողական գործողությունների արդյունքում, քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով՝ հաղորդումն անհապաղ վերահասցեագրվել է իրավասու քննչական մարմին:
Գլխավոր դատախազի կողմից հանձարարվել է նաև քրեական վարույթ նախաձեռնելուց հետո նախաքննության շրջանակներում ապահովել ամբողջ ծավալով գործի հանգամանքներից բխող ապացուցողական և վարութային այլ գործողությունների կատարումը՝ անհապաղ:
Նախընտրական քարոզչության ընթացքում, այսինքն՝ 2023 թվականի օգոստոսի 23-ից մինչև սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում, աշխատանքային խումբը փաստացի ուսումնասիրել է 17 հրապարակում, ահազանգ, առերևույթ հանցանքի մասին հաղորդում՝ 17 դեպքի վերաբերյալ:
Վերոնշյալ 7 դեպքերից՝
Աշխատանքային խմբի կողմից այսօր՝ ժամը 14:00-ի դրությամբ, ուսումնասիրվել է հրապարակում, ահազանգ, առերևույթ հանցանքի մասին հաղորդում պարունակող՝ 4 դեպք: