Հայտարարություններ
07/04/2025
2025 թվականի ապրիլի 8-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ գլխավոր դատախազության Կոլեգիայի նիստերի փոքր դահլիճում տեղի կունենա քննարկում՝ ՄԺԾԾ (Միջնաժամկետ ծախսերի ծրագիր) նախագծի (ներառյալ՝ ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի) մշակման աշխատանքների շրջանակում բյուջետային հայտերի վերաբերյալ:
Բոլոր շահագրգիռ քաղաքացիական հասարակության կազմակերպություններին հրավիրում ենք մասնակցելու քննարկմանը:
Քննարկումը տեղի է ունենալու ՀՀ վարչապետի 2025 թվականի հունվարի 16-ի «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի բյուջետային գործընթացը սկսելու մասին» N 36-Ա որոշմամբ հատատված ժամանակացույցի 20-րդ կետի համաձայն:
Քննարկումների արդյունքների վերաբերյալ (ներառյալ՝ ներկայացված դիտողությունների և առաջարկությունների ընդունելու կամ մերժելու վերաբերյալ ամփոփաթերթ) տեղեկատվությունը հրապարակվելու է ՀՀ դատախազության պաշտոնական ինտերնետային կայքում և ներկայացվելու է ՀՀ ֆինանսերի նախարարություն:
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել՝ (010) 511-881: