Հայտարարություններ
15/10/2024
ՀՀ դատախազության (այսուհետ՝ Դատախազություն) քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը
Քաղաքացիական ծառայության սույն պաշտոնը զբաղեցնող անձն իրականացնում է աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների գործունեությանն առնչվող` Գլխավոր քարտուղարի կարգադրությունների, հրամանների և այլ իրավական ակտերի նախագծերի, դիմումների պատասխանների և գրությունների մշակման, Գլխավոր քարտուղարի կողմից ընդունված ներքին իրավական ակտերի շրջանառության աշխատանքներ, մասնակցում է Գլխավոր քարտուղարի խորհրդակցությունների կազմակերպմանը և կազմում դրանց արձանագրությունները, Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ մասնակցում է քաղաքացիներից ստացված դիմումների և բողոքների պատասխանների նախագծերի կազմման աշխատանքներին․ իրականացնում է Դատախազության աշխատակիցների հեռախոսագրքի և էլեկտրոնային հասցեների ցուցակի վարման աշխատանքներ, մասնակցում է Բաժնի աշխատանքային ծրագրի կազմման և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ մուտքագրման և Բաժնի աշխատանքների վերաբերյալ ամփոփ հաշվետվության նախապատրաստման և ներկայացման աշխատանքներին։
Դատախազության քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջները՝
Քաղաքացիական ծառայության որոշակի ժամկետով թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետ է համարվում «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված դեպքը։
Սույն պաշտոնի հիմնական աշխատավարձը 189696 (հարյուր ութսունինը հազար վեց հարյուր իննսունվեց) ՀՀ դրամ է:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2024թ. հոկտեմբերի 18-ը ներառյալ։ Դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 09:30-12:30-ը։
Ընտրությունը կատարվելու է փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով։
Դիմել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ ներկայացնեն ներքոնշյալ փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության վարչական շենք (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5)՝
Սույն հայտարարության վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ դատախազության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռախոսահամար՝ 010-511-541, էլ-փոստ՝ r.galstyan@prosecutor.am):
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
2024 թվականի հոկտեմբերի 15-ին ՀՀ դատախազության պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված ՀՀ դատախազության ընդհանուր բաժնի ավագ մասնագետի (31-5-Մ4-2) ժամանակավոր թափուր պաշտոնի համալրման համար ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու մասին հայտարարության արդյունքների վերաբերյալ
Հ/հ |
Դիմորդի անուն, հայրանուն և ազգանուն |
Նշանակված քաղաքացու անուն, հայրանուն և ազգանուն |
|
Անի Արթուրի Գրիգորյան |
|