ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություններ

Հայտարարություն ՀՀ դատախազության ընդհանուր բաժնի ավագ մասնագետի (31-5-Մ4-2) ժամանակավոր թափուր պաշտոնի զբաղեցման համար ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու մասին

30/09/2024

ՀՀ դատախազության (այսուհետ՝ Դատախազություն) քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը

Քաղաքացիական ծառայության սույն պաշտոնը զբաղեցնող անձն իրականացնում է աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների գործունեությանն առնչվող` Գլխավոր քարտուղարի կարգադրությունների, հրամանների և այլ իրավական ակտերի նախագծերի, դիմումների պատասխանների և գրությունների մշակման, Գլխավոր քարտուղարի կողմից ընդունված ներքին իրավական ակտերի շրջանառության աշխատանքներ, մասնակցում է Գլխավոր քարտուղարի խորհրդակցությունների կազմակերպմանը և կազմում դրանց արձանագրությունները, Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ մասնակցում է քաղաքացիներից ստացված դիմումների և բողոքների պատասխանների նախագծերի կազմման աշխատանքներին․ իրականացնում է Դատախազության աշխատակիցների հեռախոսագրքի և էլեկտրոնային հասցեների ցուցակի վարման աշխատանքներ, մասնակցում է Բաժնի աշխատանքային ծրագրի կազմման և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ մուտքագրման և Բաժնի աշխատանքների վերաբերյալ ամփոփ հաշվետվության նախապատրաստման և ներկայացման աշխատանքներին։

Դատախազության քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջները՝

  • բարձրագույն կրթություն.
  • Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի բնագավառում մեկ տարվա աշխատանքային ստաժ.
  • գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ.
  • ՀՀ Սահմանադրության, «Հանրային ծառայության մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Դատախազության մասին» ՀՀ օրենքների, ՀՀ գլխավոր դատախազի հրամանների, հանձնարարականների, քաղաքացիական ծառայությունը կարգավորող՝ ՀՀ կառավարության, ՀՀ վարչապետի, քաղաքացիական ծառայությունը համակարգող փոխվարչապետի որոշումների, ինչպես նաև իր լիազորություններին առնչվող իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
  • պաշտոնի անձնագրով նախատեսված անհրաժեշտ կոմպետենցիաներ (ընտրանքային կոմպետենցիա՝ ժամանակի կառավարում, փաստաթղթերի նախապատրաստում)։

Քաղաքացիական ծառայության որոշակի ժամկետով թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետ է համարվում «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված դեպքը։

Սույն պաշտոնի հիմնական աշխատավարձը 189696 (հարյուր ութսունինը հազար վեց հարյուր իննսունվեց) ՀՀ դրամ է:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է  2024թ. հոկտեմբերի 3-ը ներառյալ։ Դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 09:30-12:30-ը։

Ընտրությունը կատարվելու է փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով։

Դիմել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ ներկայացնեն ներքոնշյալ փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության վարչական շենք (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5)՝

  • դիմում (ձևը լրացվում է տեղում)․
  • անձնագրի կամ նույնականացման քարտի լուսապատճենը (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշի կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը)․
  • բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի (փաստաթղթերի) լուսապատճենը (լուսապատճենները)․
  • աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի (փաստաթղթերի) լուսապատճենը (լուսապատճենները)․
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճենը (լուսապատճենները)․
  • լուսանկար՝ 3 X 4 չափսի.
  • ռեզյումե (CV).
  • հայտարարություն 1(ձև3՝ լրացվում է տեղում)․
  • հայտարարություն 2(ձև 4՝ լրացվում է տեղում):

Սույն հայտարարության վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ դատախազության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռախոսահամար՝ 010-511-541, էլ-փոստ՝ r.galstyan@prosecutor.am):

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

2024 թվականի սեպտեմբերի 30-ին ՀՀ դատախազության պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված  ՀՀ դատախազության ընդհանուր բաժնի ավագ մասնագետի (31-5-Մ4-2) ժամանակավոր թափուր պաշտոնի համալրման համար ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու մասին հայտարարության արդյունքների վերաբերյալ

 

Հ/հ Դիմորդի անուն, հայրանուն և ազգանուն Նշանակված քաղաքացու անուն, հայրանուն և ազգանուն
1. Գուրգեն Ղազարյան Սերժիկի