ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություններ

Հայտարարություն Սյունիքի մարզի դատախազության տարածքային բաժնի մասնագետի (ծածկագիր՝ 31-42-Մ6-1) ժամանակավոր թափուր պաշտոնի զբաղեցման համար ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու մասին

02/07/2024

ՀՀ դատախազության (այսուհետ՝ Դատախազություն) քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը

 

Քաղաքացիական ծառայության սույն պաշտոնը զբաղեցնող անձը մասնակցում է Բաժնի փաստաթղթաշրջանառությանը և գործավարության միասնական կարգի պահպանման ու վարման, Բաժնի առանձնահատկություններով պայմանավորված էլեկտրոնային շտեմարանի մշակման և վարման, Բաժնի կողմից հաշվառվող և վարվող մատյանների, կարգագրերի և անվանակարգի կազմման, Բաժնի դիմում-բողոքների, նյութերի, հաղորդումների, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների, հայցադիմումների, կարճված, դատարան և կամ ըստ ենթակայության ուղարկված քրեական գործերի հաշվառման, Բաժնի հսկողական վարույթների կազմման, Մարզի դատախազի և կամ Մարզի դատախազության դատախազների կողմից պահանջվող գործերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման, Բաժնի համապատասխան ծրագրային միջոցառումների ներկայացման, Բաժնի գործունեության մասին տեղեկանքի կազմման և ներկայացման, կատարված հանցագործությունների, դեպքերի մասին հաղորդագրությունների ստացման, մակագրության հանձնման և ըստ պատկանելության տրամադրման, Բաժնի փաստաթղթերն արխիվ հանձնելու նպատակով փաստաթղթերի նախապատրաստման և սահմանված կարգով հանձնման, Բաժնի փաստաթղթերի, քրեական գործերի և այլ նյութերի ժամանակին առաքման, անհրաժեշտ տեղեկանքների, վերլուծական նյութերի և այլ փաստաթղթերի կազմման և ներկայացման, իրավական ակտերի հաշվառման, դասակարգման, Բաժնի գործունեությանն առնչվող հարցերով քաղաքացիների ընդունելության հաշվառման, ամենամսյա տեղեկանքի ներկայացման, Բաժնի կողմից վարվող վիճակագրական հաշվետվությունների կազմման և ներկայացման, Դատախազության գործունեությամբ անմիջականորեն մատուցվող ծառայությունների արդյունքային ոչ ֆինանսական ցուցանիշների կատարման մասին հաշվետվության կազմման աշխատանքների իրականացմանը:

 

ՀՀ դատախազության քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջները.

 

  • առնվազն միջնակարգ կրթություն.
  • աշխատանքային ստաժ չի պահանջվում.
  • գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ.
  • «Դատախազության մասին», «Հանրային ծառայության մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքների, ՀՀ գլխավոր դատախազի հրամանների, հանձնարարականների, քաղաքացիական ծառայությունը կարգավորող՝ ՀՀ կառավարության, ՀՀ վարչապետի, քաղաքացիական ծառայությունը համակարգող փոխվարչապետի որոշումների, ինչպես նաև իր լիազորություններին առնչվող իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
  • պաշտոնի անձնագրով նախատեսված անհրաժեշտ կոմպետենցիաներ։

 

Քաղաքացիական ծառայության որոշակի ժամկետով թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետ է համարվում «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված դեպքը։

Սույն պաշտոնի հիմնական աշխատավարձը 139776 (հարյուր երեսունինը հազար յոթ հարյուր յոթանասունվեց) ՀՀ դրամ է:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2024թ. հուլիսի 8-ը ներառյալ։ Դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 09:30-ից մինչև 12:30-ն:

Ընտրությունը կատարվելու է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրման եղանակով։

Դիմել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ ներկայացնեն ներքոնշյալ փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության վարչական շենք (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5).

 

  • դիմում (ձևը լրացվում է տեղում).
  • անձնագիր կամ նույնականացման քարտ՝ բնօրինակ և պատճեն (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ բնօրինակ և  պատճեն.
  • առկայության դեպքում բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (փաստաթղթեր)՝ բնօրինակ (բնօրինակներ) և պատճեն (պատճեններ).
  • առկայության դեպքում աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (փաստաթղթեր)՝ բնօրինակ (բնօրինակներ) և պատճեն (պատճեններ).
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ բնօրինակ և պատճեն.
  • հայտարարություն 1 (Ձև 3՝ կցվում է).
  • հայտարարություն 2 (Ձև 4՝ կցվում է).
  • ռեզյումե (CV).
  • մեկ լուսանկար՝ 3X4 չափսի։

 

Սույն հայտարարության վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ դատախազության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռախոսահամար՝ 010-511-541, էլեկտրոնային փոստ՝  r.galstyan@prosecutor.am):

 

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

2024 թվականի հուլիսի 2-ին ՀՀ դատախազության պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված  Սյունիքի մարզի դատախազության տարածքային բաժնի մասնագետի (31-42-Մ6-1) ժամանակավոր թափուր պաշտոնի համալրման համար ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու մասին հայտարարության արդյունքների վերաբերյալ

 

Հ/հ

Դիմորդի անուն, հայրանուն և ազգանուն

Նշանակված քաղաքացու անուն, հայրանուն և ազգանուն

  1.  

Սոնա Գեղամի Սարգսյան

Սոնա Գեղամի Սարգսյան