Հայտարարություններ
17/06/2024
ՀՀ դատախազության (այսուհետ՝ Դատախազություն) քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը
Քաղաքացիական ծառայության սույն պաշտոնը զբաղեցնող անձն մասնակցում է Բաժնի փաստաթղթաշրջանառությունը և գործավարության միասնական կարգի պահպանման ու վարման, Բաժնի առանձնահատկություններով պայմանավորված էլեկտրոնային շտեմարանի մշակման և վարման աշխատանքների իրականացմանը, իրականացնում է Բաժնի կողմից հաշվառվող և վարվող մատյանների, կարգագրերի և անվանակարգի կազմման աշխատանքները, մասնակցում է Բաժնի հսկողական վարույթների կազմման, Մարզի դատախազի և (կամ) Մարզի դատախազության դատախազների կողմից պահանջվող գործերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման, Բաժնի համապատասխան ծրագրային միջոցառումների ներկայացման, Բաժնի գործունեության մասին տեղեկանքի կազմման և ներկայացման, կատարված հանցագործությունների, դեպքերի մասին հաղորդագրությունների ստացման, մակագրության հանձնման և ըստ պատկանելության տրամադրման աշխատանքներին, իրականացնում է Բաժնի փաստաթղթերն արխիվ հանձնելու նպատակով փաստաթղթերի նախապատրաստման և սահմանված կարգով հանձնման աշխատանքները, Բաժնի փաստաթղթերի և այլ նյութերի ժամանակին առաքման աշխատանքները, մասնակցում է անհրաժեշտ տեղեկանքների, վերլուծական նյութերի և այլ փաստաթղթերի կազմման և ներկայացման աշխատանքների իրականացմանը, իրականացնում է իրավական ակտերի հաշվառման, դասակարգման աշխատանքները, մասնակցում է Բաժնի գործունեությանն առնչվող հարցերով քաղաքացիների ընդունելության հաշվառման, ամենամսյա տեղեկանքի ներկայացման, Բաժնի կողմից վարվող վիճակագրական հաշվետվությունների կազմման և ներկայացման, Դատախազության գործունեությամբ անմիջականորեն մատուցվող ծառայությունների արդյունքային ոչ ֆինանսական ցուցանիշների կատարման մասին հաշվետվության կազմման աշխատանքների իրականացմանը:
Դատախազության քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջները՝
Քաղաքացիական ծառայության որոշակի ժամկետով թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետ է համարվում «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված դեպքերը։
Սույն պաշտոնի հիմնական աշխատավարձը 189696 (հարյուր ութսունինը հազար վեց հարյուր իննսունվեց) ՀՀ դրամ է:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2024թ. հունիսի 20-ը ներառյալ։ Դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 09:30-12:30-ը։
Ընտրությունը կատարվելու է փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով։
Դիմել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ ներկայացնեն ներքոնշյալ փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության վարչական շենք (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5)՝
Սույն հայտարարության վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ դատախազության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռախոսահամար՝ 010-511-541, էլ-փոստ՝ r.galstyan@prosecutor.am):
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
2024 թվականի հունիսի 17-ին ՀՀ դատախազության պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված Սյունիքի մարզի դատախազության տարածքային բաժնի ավագ մասնագետի (31-42-Մ4-2) ժամանակավոր թափուր պաշտոնի համալրման համար ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու մասին հայտարարության արդյունքների վերաբերյալ
Հ/հ |
Դիմորդի անուն, հայրանուն և ազգանուն |
Նշանակված քաղաքացու անուն, հայրանուն և ազգանուն |
|
Աննա Վահեի Արզումանյան |
Աննա Վահեի Արզումանյան |