ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություններ

Դատախազությունը հրավիրում է շահագրգիռ կազմակերպություններին քննարկման

18/03/2024

2024 թվականի մարտի 21-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ գլխավոր դատախազության Կոլեգիայի նիստերի փոքր դահլիճում տեղի կունենա քննարկում՝ ՄԺԾԾ (Միջնաժամկետ ծախսերի ծրագիր) նախագծի (ներառյալ՝ ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի) մշակման աշխատանքների շրջանակում բյուջետային հայտերի վերաբերյալ:


Բոլոր շահագրգիռ քաղաքացիական հասարակության կազմակերպություններին հրավիրում ենք մասնակցելու քննարկմանը:


Քննարկումը տեղի է ունենալու ՀՀ վարչապետի 2024 թվականի հունվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի բյուջետային գործընթացը սկսելու մասին» N 71-Ա որոշմամբ հատատված ժամանակացույցի 21-րդ կետի համաձայն:


Քննարկումների արդյունքների վերաբերյալ (ներառյալ՝ ներկայացված դիտողությունների և առաջարկությունների ընդունելու կամ մերժելու վերաբերյալ ամփոփաթերթ) տեղեկատվությունը հրապարակվելու է ՀՀ դատախազության պաշտոնական ինտերնետային կայքում և ներկայացվելու է ՀՀ ֆինանսերի նախարարություն:


Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել՝ (010) 511-881: