ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություններ

Հայտարարություն ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության տարածքային վարչության պետի տեղակալի (31-24-Ղ5-1) ժամանակավոր թափուր պաշտոնի զբաղեցման համար ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու մասին

16/08/2023

ՀՀ դատախազության (այսուհետ՝ Դատախազություն) քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների նկարագիրը

 

Քաղաքացիական ծառայության սույն պաշտոնը զբաղեցնող անձը համակարգում է Վարչության փաստաթղթային սպասարկման, փաստաթղթաշրջանառության վարման և գործավարության միասնական կարգի պահպանման, ՀՀ ռազմական ոստիկանության համապատասխան ստորաբաժանումից ստացված հանցագործության մասին յուրաքանչյուր ամփոփագրի հաշվառման, մշակման և ՀՀ զինվորական դատախազին մակագրության հանձնման, դատախազների կողմից բերված վերաքննիչ բողոքների հաշվառման (մատյաններում, համակարգչում և կարգագրում) աշխատանքների իրականացումը, կազմակերպում է ՀՀ զինվորական դատախազությունում անցկացվող օպերատիվ խորհրդակցությունների վերաբերյալ արձանագրությունների նախագծերի կազմման աշխատանքների իրականացումը, համակարգ է Վարչության փաստաթղթերի, քրեական գործերի գրանցման, ելքագրման, առաքման, պահպանման և դրանց արխիվացման աշխատանքների իրականացումը, կազմակերպում է համապատասխան զինվորական դատախազության հաշվետվությունների կազմման, կայազորների զինվորական դատախազությունների ստորաբաժանումներից վիճակագրական հաշվետվությունների ստացման, ուսումնասիրման, վերլուծության և ամփոփման աշխատանքների իրականացումը, դատախազներին տրամադրում է հանցավորության վիճակի, քննչական աշխատանքի, դատախազական հսկողության մասին համապատասխան վիճակագրական տվյալներ և տեղեկատվություն, հսկողություն է իրականացնում ստացված, ինչպես նաև Վարչության կողմից պատրաստված փաստաթղթերի կատարման ժամկետների պահպանման նկատմամբ, կազմակերպում է Վարչությունում հաշվառվող և վարվող մատյանների, կարգագրերի և անվանակարգի կազմման, ՀՀ զինվորական դատախազությունում քաղաքացիների ընդունելությունների վերաբերյալ տվյալների գրանցման, դրանց նկատմամբ հսկողության իրականացման և համապատասխան ստորաբաժանում ամենամսյա տեղեկանքի ներկայացման, ՀՀ գլխավոր դատախազությունից հսկողությամբ ստացված հանձնարարականների կատարման աշխատանքները և վերջիններիս վերաբերյալ տրամադրում տեղեկատվություն Դատախազության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներին, կազմակերպում է ընդհանուր իրավասության, վերաքննիչ, քրեական և վճռաբեկ դատարաններից ստացված դատավճիռների, որոշումների, բողոքների, դատական ծանուցումների հաշվառման և համակարգման աշխատանքները։

ՀՀ դատախազության քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջները՝

  • բարձրագույն կրթություն.
  • հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի բնագավառում չորս տարվա աշխատանքային ստաժ.
  • գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ.
  • ՀՀ Սահմանադրության, ՀՀ աշխատանքային օրենսգրքի, «Դատախազության մասին», «Հանրային ծառայության մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Տեղեկատվության ազատության մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքների, ՀՀ գլխավոր դատախազի հրամանների, հանձնարարականների, քաղաքացիական ծառայությունը կարգավորող՝ ՀՀ կառավարության, ՀՀ վարչապետի, քաղաքացիական ծառայությունը համակարգող փոխվարչապետի որոշումների, ինչպես նաև իր լիազորություններին առնչվող իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
  • պաշտոնի անձնագրով նախատեսված անհրաժեշտ կոմպետենցիաներ (ընտրանքային կոմպետենցիաներ՝ փոփոխությունների կառավարում, ժամանակի կառավարում, ելույթների նախապատրաստում և կազմակերպում, փաստաթղթերի նախապատրաստում)։

Քաղաքացիական ծառայության որոշակի ժամկետով թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետ է համարվում «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքը։

Սույն պաշտոնի հիմնական աշխատավարձը 267072 (երկու հարյուր վաթսունյոթ հազար յոթանասուներկու) ՀՀ դրամ է:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2023թ. օգոստոսի 21-ը ներառյալ։ Դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 09:30-12:30-ը։

Ընտրությունը կատարվելու է հարցազրույցի եղանակով։

Դիմել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ ներկայացնեն ներքոնշյալ փաստաթղթերը ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենք (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5)

  • դիմում (ձևը լրացվում է տեղում).
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշի կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի պատճենը).
  • բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները).
  • աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները).
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճենը (պատճենները)․
  • լուսանկար՝ 3 X 4 չափսի.
  • ռեզյումե (CV).
  • հայտարարություն 1(ձև 3՝ լրացվում է տեղում).
  • հայտարարություն 2(ձև 4՝ լրացվում է տեղում):

 

Սույն հայտարարության վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ դատախազության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռախոսահամար՝ 010-511-541, էլ-փոստ՝ s.meliqyan@prosecutor.am):