Եվրոպայի դատախազների խորհրդատվական Խորհուրդ
ՀՀ գլխավոր դատախազությունն ակտիվորեն մասնակցում է Եվրոպայի Դատախազների Խորհրդատվական Խորհրդի աշխատանքներին, որը հանդիսանում է Եվրոպայի Խորհրդի Նախարարների Կոմիտեի կարևորագույն խորհրդատվական մարմիններից մեկը։
Գործառույթներ և նպատակներ
Խորհրդի հիմնական գործառույթներն են՝
- Եզրակացությունների մշակում. Քրեական գործերով եվրոպական կոմիտեի համար Rec(2000)19 հանձնարարականի իմպլեմենտացիայի (կիրարկման) վերաբերյալ կարծիքների և եզրակացությունների կազմում:
- Աջակցություն. Նպաստել վերոնշյալ հանձնարարականի արդյունավետ կատարմանը անդամ պետություններում:
- Տեղեկատվության հավաքագրում. Եվրոպական պետությունների դատախազական համակարգերի գործառույթների և փորձի վերաբերյալ տվյալների փոխանակում:
Ստեղծումը
Հիմնադրվել է 2005թ. հուլիսին՝ ԵԽ Նախարարների Կոմիտեի որոշմամբ՝ քրեական արդարադատությունում դատախազի դերի կարևորման նպատակով։
Կարգավիճակը
ԵԽ Նախարարների Կոմիտեի խորհրդատվական մարմին է:
Ստեղծումը
Հիմնադրվել է 2005թ. հուլիսին՝ ԵԽ Նախարարների Կոմիտեի որոշմամբ՝ քրեական արդարադատությունում դատախազի դերի կարևորման նպատակով։
Կարգավիճակը
ԵԽ Նախարարների Կոմիտեի խորհրդատվական մարմին է: