Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ դատախազություն

Դատախազների միջազգային ասոցացիա

ՀՀ գլխավոր դատախազությունը 1999թ. հունվարի 1-ից հանդիսանում է աշխարհում առաջին ոչ կառավարական և ոչ քաղաքական կազմակերպության՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի կազմակերպական անդամ:

Հիմնական նպատակներ

Ասոցիացիայի առաքելությունն ու նպատակներն են՝

  • Մարդու իրավունքների պաշտպանություն. Օրենքի գերակայության ապահովում և արդարության խթանում:
  • Միասնական չափանիշներ. Քրեական հետապնդման համընդհանուր ստանդարտների կիրառում:
  • Արդար քննություն. Քրեական գործերի օբյեկտիվ, անկողմնակալ և արդյունավետ քննության երաշխավորում:
  • Արդյունավետ պայքար. Հանցավորության դեմ պայքարի ուժեղացում՝ դատախազներին տեղեկատվական աջակցություն տրամադրելու միջոցով:

Գործունեություն և ՀՀ դատախազության մասնակցություն

ԴՄԱ-ն իր առաքելությունն իրականացնում է հետևյալ ձևաչափերով, որոնց ՀՀ գլխավոր դատախազությունը ցուցաբերում է ակտիվ մասնակցություն.

  • Արդիական հարցերի շուրջ ամենամյա և տարածաշրջանային կոնֆերանսների կազմակերպում:
  • Բազմաթիվ մասնագիտական ծրագրերի անցկացում:
  • ԴՄԱ-ի ամսագրերի և ամենամյա զեկույցների հրատարակում և տրամադրում անդամներին:
Ստեղծման տարի` 1995թ.

Աշխարհում առաջին ոչ քաղաքական դատախազական կառույցը

ՀՀ անդամակցություն`1999թ.

Հունվարի 1-ից՝ որպես կազմակերպական անդամ