Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ դատախազություն
Հաղորդագրություններ

Դատախազության արձագանքը փաստաբանի հայտարարությանը

հուլիսի 30, 2015

  ՀՀ փաստաբանների պալատի անդամ Հակոբ Ճարոյանը վերջերս զանգվածային լրատվության միջոցներով հրապարակային բանավեճի էր հրավիրել ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին` կապված քրեական գործով դատարանի կողմից իր պաշտպանյալներին դատապարտելու հետ: Փաստաբանը խոստացել էր բանավեճից հետո, եթե դատախազը գոնե մեկ ապացույց ներկայացնի հանրությանը, հրաժարվել իր՝ փաստաբանի արտոնագրից:

  Այս կապակցությամբ ցանկանում ենք փաստաբանին հիշեցնել, որ ինչպես ցանկացած քրեական գործով` այս դեպքում նույնպես փաստաբանի կողմից իր պաշտպանյալների համար առավել արդյունավետ եղանակը ոչ թե ԶԼՄ-ներով հրապարակային բանավեճն է, այլ մինչդատական փուլում դատախազի կամ քննիչի որոշումների կամ գործողությունների օրենսդրությամբ սահմանված կարգով բողոքարկելը, իսկ այն դեպքում երբ արդեն առկա է դատական ակտ, այդ ակտը վերադաս դատարան բողոքարկելը: